Անգլիայի գավաթի 5-րդ փուլի վերախաղարկված հանդիպումը կայացավ «Քեյ Սի» մարզադաշտում, ուր «Հալլ Սիթիին» էր հյուրընկալվել «Արսենալը»։
Առաջին խաղակեսն ընթացավ գրեթե հավասար պայքարում։ Երկու թիմերն էլ մի քանի վտանգավոր պահեր ունեցան։ Իսկ երկրորդում «զինագործները» չորս անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը և դուրս եկան առաջնության հաջորդ փուլ։ Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձան Օլիվյե Ժիրուն և Թեո Ուոլկոտը։
Գոլեր․ Ժիրու՝ 41ր, 71ր, Ուոլկոտ՝ 77ր, 89ր։