Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին
19.09.2021, 16:36
Այսօր, 22:45
04.02.2015, 10:37
Անգլիայի գավաթի 4-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» վերախաղարկված խաղում ընդունել էր Լիգա 2-ը ներկայացնող «Քեմբրիջին»:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով: Այս անգամ մանկունյանցիները վստահ խաղ անցկացրին՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը: Լուի վան Գալի թիմից գոլերի հեղինակ դարձան Խուան Մատան, Մարկոս Ռոխոն և Ջեյմս Ուիլսոնը:
Ավելացնենք, որ հաջորդ փուլում (1/8-րդ եզրափակիչ) «Յունայթեդը» կհանդիպի «Պրեստոն Նորթ Էնդին», որը երեկ 1-3 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»:
Գոլեր. Մատա՝ 25ր, Ռոխո՝ 32ր, Ուիլսոն՝ 73ր:
19.09.2021, 16:36
28.08.2021, 17:31