«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդերսոնը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինայում», հայտնել է, որ Դևիդ Մոյեսի թիմից շատ ֆուտբոլիստներ են ցանկանում հեռանալ:
Տարբեր լուրերի համաձայն, «Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են Մոյեսի կիրառած մեթոդներից: Սակայն 25-ամյա բրազիլիացին ոչ բոլորի անուններն է հայտնում:
-Ես վստահ եմ, որ ինձնից և Նանիից բացի շատ ֆուտբոլիստներ են ցանկանում հեռանալ: Կան ֆուտբոլիստներ, ովքեր յոթից ութ տարի պաշտպանել են «Յունայթեդի» գույները, սակայն այժմ պատրաստ են լքել «Օլդ Թրաֆորդը»:
«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է, որն անում է ամեն ինչ իր ֆուտբոլիստների համար, սակայն ֆուտբոլիստները ցանկանում են հեռանալ հանուն խաղաժամանակի և նոր բաներ սովորելու համար,- Անդերսոնի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: