Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Անդեր Էրերան իր տրանսֆերն ավարտին հասցնելու համար ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա:
Միայն երեկ հայտնի դարձավ, որ «կարմիր սատանաները» համաձայնվել են Անդերի համար «Ատլետկին» վճարել 28 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, երեքշաբթի օրը Էրերան մեկնել է Անգլիա, գիշերն անցկացրել Լոնդոնի հյուրանոցներից մեկում, իսկ այսօր ժամանել է «Յունայթեդի» բազա, որտեղ բուժզննում կանցնի:
24-ամյա իսպանացու տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի առաջիկա 24 ժամվա ընթացքում: