Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն խոստովանել է, որ մի քանի տարի առաջ, երբ հանդես էր գալիս «Միլանում», մոտ էր «Չելսի» տեղափոխվելուն:
2006 թվականին աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Պիրլոն բանակցություններ սկսեց «ազնվականների» հետ, սակայն տեղափոխությունը այդպես էլ տեղի չունեցավ:
-Ես արդեն համաձայնության էի եկել «Չելսիի» հետ, սակայն Բեռլուսկոնին խոչընդոտեց և ես մնացի «Միլանում»:
Նաև ես մոտ էի «Մադրիդի Ռեալ» տեղափոխվելուն, երբ նրանց մարզիչը Ֆաբիո Կապելոն էր: Իսկ 2011թ-ին կարող էի տեղափոխվել «Բարսելոնա», սակայն կրկին Բեռլուսկոնին չթողեց,- Voetbal Primeur-ին տված հարցազրույցում ասել է Պիրլոն: