«Չելսիի» հարձակվող Անդրե Շյուրլեն պաշտոնապես տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»: Այս մասին հայտնում է գերմանական կողմը:
«Վոլֆսբուրգը» 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել Շյուրլեի հետ: Գերմանիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած ֆուտբոլիստի դիմաց «կապույտներն» ստացել են 24 մլն ֆունտ: Իր նոր ակումբում Անդրեն կվաստակի շաբաթական 85 հզր ֆունտ:
«Չելսին» Շյուրլեին գնել էր 2013թ-ի ամռանը՝ 18 մլն ֆունտով: Պրեմիեր Լիգայում նա մանսակցել է 30 խաղի՝ դառնալով 8 գոլի հեղինակ: