«Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդը նոր պայմանագիր է ստորագրել լոնդնյան ակումբի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Տոտտենհեմի» ակադեմիայի 22-ամյա սանը թիմի մեկնարկային կազմում սկսեց խաղալ միայն ընթացիկ մրցաշրջանում: Իսկ անցած տարի Անդրոսը վարձավճարով հանդես էր գալիս «Քուինս Պարկ Ռեյնջերսում»: Երիտասարադ անգլիացին այնքան արագ մտավ Վիլաշ-Բոաշի թիմի մեջ՝ դառնալով առանցքային խաղացող, որ հրավեր ստացավ Անգլիայի ազգային հավաքականից:
Աշխարհի գավաթի 2014թ-ի խաղարկության խմբային փուլի նախավերջին խաղում, երբ «երեք առյուծները» հյուրընկալել էին Մոնդտենեգրոյին հավաքականին, Անդրոսն իր նորամուտը նշեց և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Թաունսենդի փայլուն ելույթները «Տոտտենհեմին» ստիպեց ավելի լավ պայմաններով պայմանագիր առաջարկել իր կիսապաշտպանին: Նոր պայմանագրով Անդրոսը «Տոտտենհեմում» ևս 4 տարի կմնա: