«Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդը կարծում է, որ անցած մրցաշրջանում «Քուինս Պարկ Ռեյնջերսում» վարձավճարով հանդես գալն իր կարիերայում ճակատագրական դեր է խաղացել:
Անցած մրցաշրջանի վերջում «Լոֆտուս Ռոադում» իրեն գերազանց դրսևորելով` Թաունսենդը «Տոտտենհեմի» հիմնական կազում խաղալու հնարավորություն ձեռք բերեց: Վինգերի կարծիքով` դրան նպաստել են «ՔՊՌ»-ում իր ելույթները:
-Ժամանակը, որն անցած մրցաշրջանում ես անցկացրել եմ «ՔՊՌ»-ում, ինձ համար շատ կարևոր էր: Ես կարծում եմ, որ դա իմ հնարավորությունն էր ցույց տալու, թե ես ինչպես կարող եմ ամենաբարձր մակարդակով խաղալ:
Ես վստահություն ունեի և ունեմ իմ ուժերի նկատմամբ, սակայն եթե չկարողանաս ապացուցել, որ դու ունակ ես խաղալ Պրեմիեր Լիգայում, դա որևէ նշանակություն չի ունենա,- Թաունսենդի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: