«Աստոն Վիլլան» մոտ է «Սևիլյայի» ձախ պաշտպան Անտոնիո Լունայի ձեռքբերմանը:
Sky Sports-ի տեղեկության համաձայն, «Աստոն Վիլլան» արդեն համաձայնեցրել է այս տրանսֆերի վերաբերյալ փոխհատուցման չափը, և օրերս 22-ամյա Լունան կմեկնի Բիրմինգհեմ անձնական պայմանագրի պայմանները քննարկելու և բուժզննում անցնելու համար:
Պոլ Լամբերտի թիմում ձախ պաշտպանի դիրքն ուժեղացնելու կարիք կա, առավել ևս, որ վերջերս «Վիլլան» հրաժեշտ տվեց Էրիկ Լիչային:
Հավելենք, որ ավելի վաղ «Վիլլան» համալրել են Ժորես Օկորեն, Ալեքսանդր Տոնևը և Լեանդրո Բակունան: Շուտով բիրմինգհեմյան ակումբը պայմանագիր կստորագրի դանիացի հարձակվող Նիկլաս Հելենիուսի հետ: