• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլայի» հետ հեշտ չի լինելու». Վիլաշ-Բոաշ

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ իր թիմին բարդ խաղ է սպասվում «Աստոն Վիլլայի» հետ:

«Boxing Day»-ում Վիլաշ-Բոաշի սաները հանդիպում կանցկացնեն «վիլլացիները» հետ, ովքեր նախորդ տուրում 8 անպատասխան գնդակ ընդունեցին «Չելսիից»:

Սակայն «Տոտտենհեմի» մարզիչը «Աստոն Վիլլայի» հետ խաղը կապում է ոչ թե «Չելսիի», այլ «Լիվերպուլի» հետ, ում «վիլլացիները» 17-րդ տուրում հաղթեցին 1:3 հաշվով:

-Նրանք հիանալի արդյունքի հասան «Էնֆիլդում», այնպես որ մեզ դժվարին խաղ է սպասվում: Պոլ Լամբերտը արժանի է հարգանքի: Նա կարողացավ փոխել թիմի խաղը:

Լամբերտի թիմը երիտասարդ է՝ լի էներգիայով, և սա միանգամայն այլ մրցակից է: Մի բան կարող եմ ասել. մեզ հիանալի խաղ է սպասվում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: