• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլան» բանակցում է Բենտեկի հետ նոր պայմանագրի շուրջ

Կրիստիան Բենտեկ«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը հաստատել է, որ իր ակումբը բանակցում է հարձակվող Կրիստիան Բենտեկի հետ նոր պայմանագրի շուրջ:

Երիտասարդ բելգիացին դարձավ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի իսկական բացահայտումը՝ խփելով 19 գնդակ: Այժմ Կրիստիանի ծառայություններով հետաքրքրվում են տարբեր թոփ ակումբներ, մինչդեռ Լամբերտը հույս ունի պահել իր փայլող աստղին:

-Կարծում եմ, որ մարդիկ մոռանում են այն մասին, որ Կրիստիան Բենտեկը դեռ երեք տարվա պայմանագիր ունի, և նա երբեք չի դիմել ինձ որևէ խնդրանքով:

Վերջին մի քանի շաբաթներին մենք բանակցում ենք նրա և մի շարք այլ խաղացողների հետ նոր գործարքի շուրջ: Կարևոր է փորձել պահպանել բոլորին, սակայն այսպիսի մրցաշրջանից հետո նորմալ է, որ մարդիկ հետաքրքրվում են նրանցով:

Մինչդեռ ես լիովին համոզված եմ, և ինքներդ էլ կարող եք հարցնել Կրիստիանին, որ նա բացարձակապես հաճույք է ստանում այստեղ,- հայտնել է մասնագետը: talkSPORT

Հետաքրքիր փաստեր