«Աստոն Վիլլայի» սեփականատեր Ռենդի Լերները հաստատել է այն ինֆորմացիան, որ մտադիր է վաճառել ակումբը:
Դեռևս անցած տարվանից է խոսվում, որ Լերները ցանկանում է վաճառել բիրմինգհեմյան ակումբը: Ամերիկացի գործարարն այսօր հաստատել է շրջանառվող լուրերը:
-Կարծում եմ՝ այժմ ճիշտ ժամանակն է, որ ես նոր գործունեությամբ զբաղվեմ, իսկ ակումբը նոր սեփականատեր ունենա,- «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ռենդին: