«Ատլետիկոն» հաստատել է «Տոտտենհեմի» աջ պաշտպան Մեթ Դոերթիի հետ պայմանագիր կնքելու նորությունները:
Դոերթին պայմանագիր է կնքել «Ատլետիկոյի» հետ մինչև մրցաշրջանի ավարտը այն բանից հետո, երբ նա խզել է աշխատանքային պայմանագիրը «Տոտտենհեմի» հետ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Մեթը «շպորների» կազմում է հանդես գալիս «Վուլվերհեմպտոնից» տեղափոխվելուց ի վեր՝ 2020 թվականի օգոստոսին՝ անցկացնելով 71 հանդիպում բոլոր մրցաշարերում և դառնալով երեք գոլի հեղինակ:
31 ամյա իռլանդացու տեղը դատարկ չի մնա, քանի որ «Տոտտենհեմը» «Սպորտինգից» գնում է Պեդրո Պորրոյին։