«Արսենալը» շարունակում է բանակցել «Բավարիայի» կիսապաշտպան Լուիս Գուստավոյին ձեռք բերելու համար:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, երկու ակումբները քննարկում են Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, որը կազմում է 15 մլն ֆունտ: The Guardian-ի տեղեկության համաձայն, «Արսենալը» ցանկանում է իրականացնել գործարքը մյուս շաբաթվա ընթացքում:
Սակայն իրավիճակը բարդացնում է այն, որ Գուստավոն առաջարկների պակաս չի զգում: Հարցը միայն կայանում է նրանում, թե որտեղ նա կցանկանա շարունակել կարիերան:
-Լուիսն առաջարկներ ունի Անգլիայից, Իսպանիայից, Ռուսաստանից և Գերմանիայից: Ֆուտբոլիստը դեռևս որոշում չի կայացրել,- հայտնել է «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն: