«Արսենալը» պատրաստվում է հաջորդ ամառ «Էմիրեյթս» մարզադաշտի մոտ կանգնեցնել Դենիս Բերկամպի բրոնզե արձանը:
Այժմ «զինագործների» մարզադաշտի մոտ տեղադրված են ակումբի լեգենդներ Թիերի Անրիի, Թոնի Ադամսի և Հերբերտ Չեպմենի արձանները: Այս ցուցակը ամռանը կհամալրի հոլանդացի Բերկամպը, ով իր կարիերայի 11 տարին անց է կացրել «Արսենալում»:
Հիշեցնենք, որ այս պահին Բերկամպը աշխատում է որպես «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Դե Բուրի օգնական: Խոսվում է, որ Դենիսը կարող է վերադառնալ «Արսենալ»:
Արդեն հայտնի է, թե ինչ դիրքով կանմահացվի Բերկամպը: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, դա 2003թ-ին «Նյուքասլի» հետ խաղում Դենիսի թռիչքն է գնդակի համար, որը պատկերված է նկարում: