«Արսենալը» թարմացրել է իր վաղեմի հետաքրքրությունը «Բայերի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լարս Բենդերի հանդեպ:
Չնայած Ֆրանսիս Կոկլենի խաղի մեծ առաջընթացին, հենակետայինի դիրքի ուժեղացանում շարունակում է մնալ «զինագործների» առաջնային նպատակներից մեկը, որի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է այս ամռանը հրաժեշտ տալ Մաթյո Ֆլամինիին և Միկել Արտետային:
Այդ դիրքի համար նշվում են մի քանի ֆուտբոկիստների՝ այդ թվում Մորգան Շնայդերլինի և Վիլյամ Կարվալյոյի անունները, սակայն, ինչպես հայտնում է The Sun-ը, Վենգերը ցանկանում է ձեռք բերել 26-ամյա Բենդերին:
Ավելացնենք, որ ի տարբերություն մյուս տարբերակների, Լարսի տրանֆերային արժեքը գնահատվում է ընդամենը 18 մլն ֆունտ: