• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» հետաքրքրված է Սեբաստիան Ռոդեի ծառայություններով

Սեբաստիան Ռոդե«Արսենալի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Այնթրախտի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Սեբաստիան Ռոդեն:

Ինչպես հայտնի է, անցած տրասֆերային պատուհանի ժամանակ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմը ուժեղացնելու համար բավական գումար է ստացել: Վենգերի ապագա ձեռքբերումներից կլինի Ռոդեն, ով խաղում է նույն խաղաոճով, ինչ «զինագործների» նախկին ֆուտբոլիստ Ալեկս Սոնգը:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, 22-ամյա Ռոդեի ծառայություններով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»:

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Այնթրախտի» հետ կլրանա հաջորդ մրցաշրջանի ավարտին, իսկ նոր պայմանագիր նա չի ցանկանում ստորագրել: