Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Արսենալը» մտածում է «Սևիլյայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիային գնելու համար առաջարկություն կատարելու մասին:
20-ամյա Կոնդոգբիան ավարտված մրցաշրջանում լավագույն կերպով դրսևորեց իրեն, դրա համար էլ հայտնվեց մի շարք եվրոպական բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում, այդ թվում, լուրերի համաձայն, «Ռեալ Մադրիդի» և «Չելսիի»:
Աղբյուրի համաձայն, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի համար փնտրում է նոր կիսապաշտպան և այդ կապակցությամբ պատրաստ է ձեռք բերել «Սևիլիայում» հանդես եկող իր հայրենակցին:
Հարկ է նշել, որ նոր մրցաշրջանում «Սևիլյան» չի մասնակցի եվրոգավաթներում, այդ պատճառով էլ իսպանական ակումբին դժվար կլինի պահել իր լավագույն ֆուտբոլիստներին: