• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» նոր պայմանագիր է առաջարկել Վիլյամ Սալիբային

«Արսենալը» նոր պայմանագիր է առաջարկել իր պաշտպան Վիլյամ Սալիբային։

Նախորդ երեք տարիները վարձավճարով անցկացնելուց հետո Սալիբան իր նորամուտը նշեց «Արսենալի» կազմում հենց այս մրցաշրջանում և անմիջապես հաստատվեց որպես առանցքային խաղացող:

Վիլյամը անմիջապես լեզու գտավ Գաբրիել Դոս Սանթոսի հետ պաշտպանության կենտրոնում և այժմ օգնում է «Արսենալին» պահպանել ԱՊԼ-ի առաջին հորիզոնականը:

«Զինագործները» արագ արձագանքեցին 21-ամյա ֆրանսիացու հաջողությանը` նրան նոր պայմանագիր առաջարկելով: Ինչպես հայտնում է The Athletic-ը, բանակցությունները շարունակվում են, սակայն փոխզիջում դեռևս ձեռք չի բերվել:

Սալիբայի գործող պայմանագիրը, որով սկսվել է «Արսենալի» Պրեմիեր լիգայի բոլոր 12 հանդիպումները, ավարտվում է այս մրցաշրջանի վերջում՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։

Հետաքրքիր փաստեր