«Արսենալը» չեղյալ է համարել Էմիրեյթսի Գավաթ ամենամյա առաջնության 2016 թվականի խաղարկությունը, որպեսզի այս ամառ աշխատանք տանի մարզադաշտի նոր խոտածածկի վրա։
Վերջին տարիներին չար լեզուները Էմիրեյթսի Գավաթը համարում էին Արսեն Վենգերի թիմի տիտղոս նվաճելու միակ հնարավորությունը։ Այս առաջնությունը կայանում է 2007 թվականից յուրքանչյուր տարի՝ մինչմրցաշրջանային պատրաստության շրջանում։ Այն չի կայացել միայն 2012-ին, և պատճառը Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերն էին։
Սակայն այս ամառ «Արսենալը» ստիպված կլինի կրկին խախտել այդ ավանդույթը։ Ընթացիկ մրցաշրջանի տնային վերջին խաղից հետո լոնդոնցիները կսկսեն մարզադաշտի խոտածածկի թարմացման աշխատանքները, որը նախատեսված է ավարտին հասցնել մինչև օգոստոսի 13-ը։
-Մենք գիտենք, թե Էմիրեյթսի գավաթը որքան սիրված է մեր երկրպագուների կողմից Բրիտանիայում և ողջ աշխարհում։ Այդ պատճառով մենք ցավում ենք, որ այս ամառ այն չի կայանա,- «Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիս խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
Ավելացնենք, որ անցած ամառ հենց «զինագործները» հաղթեցին այս առաջնությունը, որն ունի ընկերական բնույթը և մասնակցում է 4 ակումբ՝ Արսենալը» և նրա կողմից հրավիրված ևս երեքը։