• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» չի փորձում ձեռք բերել Ռունիին

Ուեյն Ռունի«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր ակումբը ոչ մի հարցում չի արել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի վերաբերյալ:

Այս շաբաթ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ «զինագործները» պատրաստ են ձեռք բերել 27-ամյա հարձակվողին, ով ցանկություն է հայտնել հեռանալ «Օլդ Թրաֆորդից»: Մինչդեռ Վենգերը հերքում է այդ լուրերը:

-Այս պահին մենք ոչ մեկով էլ հետաքրքրված չենք: Մեր միակ հետաքրքրությունը կիրակի օրը կայանալիք «Նյուքասլի» հետ խաղն է:

Չգիտեմ՝ արդյոք «Յունայթեդը» կվաճառի Ռունիին, թե ոչ: Մենք ոչ մի հարցում չենք արել նրա վերաբերյալ, որովհետև առաջին հերթին պետք է կապ հաստատել «Յունայթեդի» հետ, իսկ մենք այդ չենք արել: Այս պահին մենք մտածում ենք միայն կիրակի օրվա մասին,- հայտնել է մասնագետը: ESPN

Հետաքրքիր փաստեր