«Համբուրգն» օգտվել է «Արսենալի» կիսապաշտպան Յոհան Ջուրուին գնելու իր իրավունքից: Գործարքը գնահատվում է 2,5 – 3,5 մլն եվրո:
«Համբուրգը» նախորդ ամառ վարձակալեց Ջուրուին: Այդ պահից Յոհանը 20 անգամ մասնակցել է Բունդեսլիգայի հանդիպումներին և իր խաղով լավ տպավորություն է թողել: Այս պահին «Համբուրգը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը և հուսով է` կկարողանա խուսափել պատմության մեջ առաջին անգամ Բունդեսլիգայից դուրս մնալուց:
-Ես շատ ուրախ եմ, որ առաջիկա տարիներին նա կշարունակի մնալ մեզ հետ: Նա իր խաղով ուժեղացնում է մեր պաշտպանության կենտրոնը,- ասել է «Համբուրգի» գլխավոր մարզիչ Միրկո Սլոմկան: