• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալին» հարկավոր են Կոնդոգբիան և Ուչիդան

Ժոֆրեյ Կոնդոգբիա«Արսենալի» ակտիվ տրանսֆերային օրը շարունակվում է: Ինչպես հաղորդում է Goal-ը, լոնդոնյան ակումբը Ժոֆրեյ Կոնդոգբիայի համար հարցում է արել «Սևիլյային» և Ացուտո Ուչիդայի տրանսֆերը գնելու համար առաջարկ է արել «Շալկե 04»-ին:

Հաղորդվում է, որ «Արսենալը» 20-ամյա Կոնդոգբիային տեսնում է որպես Լուիս Գուստավոյին այլընտրանք, ում համար պայքարում Արսեն Վենգերը զիջեց «Վոլֆսբուրգին»:

Ընդամենը մեկ տարի առաջ Ժոֆրեն 2.5 մլն ֆունտով տեղափոխվեց «Սևիլյա», սակայն ֆրանսիացին այնքան հաջող մրցաշրջան անցկացրեց, որ նրա տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է մոտ 17 մլն ֆունտ:

Ացուտո Ուչիդա«Արսենալը» միաժամանակ առաջարկ է արել 25-ամյա Ուչիդայի համար: «Չինագործները» ճապոնացուն տեսնում են որպես Բակարի Սանյային փոխարինող, ում պայմանագիրը կլրանա հաջորդ տարի:

Ուչիդայի համար արված առաջարկի չափը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ «Շալկեն» դեռ չի տվել իր պատասխանը:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ «Արսենալը» առաջարկներ է արել նաև Յոհան Կաբայեի, Միչու և Էշլի Ուիլյամսի համար:

Հետաքրքիր փաստեր