• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալին» նոր դարպասապահ է պետք

Արսեն Վենգեր և «Արսենալը» շարունակում է մտածել նոր դարպասապահի մասին, ով կփոխարինի անկայուն խաղով աչքի ընկնող Վոյցեխ Շեսնիին:

Հայտնի է, որ Արսեն Վենգերը ցանկանում էր այդ հարցը լուծել դեռ անցած ամառ, սակայն նրա ուշադրության կենտրոնում հայտնված Ժուլիո Սեզարը և Ուգո Լյորիսը տեղափոխվեցին լոնդոնյան այլ ակումբներ: Սեզարը՝ «ՔՊՌ», իսկ Լյորիսը՝ «Տոտենհեմ»:

Վենգերի կարծիքով ոչ Վիտո Մանոննեն և ոչ էլ Վոյցեխ Շեսնին չեն կարողանում ցուցադրել այն խաղը, որ թիմին կբավականացնի պայքարել լավագույն քառյակի համար:

Լուրերի համաձայն Վենգերը դարպասապահների ցուցակ ունի, որոնք կարող են փոխարինել Շեսնիին: Ֆրանսիացի մարզչի ուշադրության կենտրոնում են Պեպե Ռեյնան, Միխել Վորմը և Թոմաս Սորենսենը:

Ակնհայտ է, որ այս դարպասապահներից որևէ մեկի տեղափոխությունը «Էմիրեյթս» կվտանգի եթե ոչ Շեսնիի ապա Վիտո Մանոննեի կամ Լուկաշ Ֆաբիանսկիի կարիերան «Արսենալում»: Goal

Հետաքրքիր փաստեր