• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալի» կամային հաղթանակը և «Էվերթոնի» անակնկալ պարտությունը Եվրոպա Լիգայում (տեսանյութ)

Երեկ կայացան Եվրոպա Լիգայի խմբային փուլի առաջին խաղերը։ Անգլիական ակումբներից առաջնությանը մասնակցում են «Էվերթոնը» և «Արսենալը»։

Մերսիսայդյան ակումբը հյուրընկալվել էր իտալական «Ատալանտային», որի հետ խաղում ֆավորիտ էր համարվում։ Ռոնալդ Կումանի թիմը երեք անպատասխան գնդակ ընդունեց դաշտի տերերից և հանգրվանեց խմբի վերջին տեղում։

Ատալանտա 3-0 Էվերթոն

Գոլեր․ Մասելո՝ 27ր, Գոմես՝ 41ր, Կրիստանտե՝ 44ր։

Անգլիական ակումբներից մյուսը՝ «Արսենալը» «Էմիրեյթսում» ընդունել էր Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնին»։ «Զինագործներն» առաջինը գոլ բաց թողեցին, սակայն կարողացան 3 անընդմեջ գնդակ ուղարկել գերմանացիների դարպասը և հաղթել 3-1 հաշվով։

Արսենալ 3-1 Քյոլն

Գոլեր․ Կորդոբա՝ 9ր, Կոլաշինաց՝ 49ր, Սանչես՝ 67ր, Բելերին՝ 82ր։

Հետաքրքիր փաստեր