• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

Արսենալ - Մանչեսթեր Սիթի«Արսենալն» ընդեմ «Մանչեսթր Սիթիի»: Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկը:

Վենգերի թիմը արդեն դուրս է մնացել Լիգայի գավաթի պայքարից՝ զիջելով «Բրեդֆորդին»: Պրեմիեր Լիգայում «Ռեդինգին» և «Նյուքասլին» ջախջախելուց հետո «զինագործները» երկու ոչ-ոքի խաղացին: Մեկը Պրեմիեր Լիգայում, մյուսը՝ Անգլիայի գավաթում:

«Մանչեսթեր Սիթին» 7 միավորով է հետ առաջին տեղում գտնվող «Յունայթեդից»: Մանչինիի սաները հաղթել են տարբեր առաջնություններում իրենց վերջին երեք խաղերում:

  • Թիմերը ընդհանուր առմամբ հանդիպել են 169 անգամ: 85 անգամ հաղթել է «Արսենալը», 44 խաղում գրանցվել է ոչ-ոքի, իսկ 40 անգամ հաջողության են հասել «քաղաքայինները»:
  • «Քաղաքայինները» «զինագործներին» հաղթել են Պրեմիեր Լիգայի վերջին վեց խաղերից ընդամենը մեկում: Անցած մրցաշրջանում «Սիթին» տնային խաղում կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել Դավիդ Սիլվայի գոլի շնորհիվ:
  • «Սիթին» «Արսենալին» հյուրընկալվելիս չի հաղթել արդեն 27 խաղում: Վերջին անգամ «Մանչեսթեր Սիթին» «Էմիրեյթսում» հաջողության է հասել 1975թ-ի հոկտեմբերի 4-ին:
  • «Արսենալը» ընացիկ մրցաշրջանում տարել է ընդամենը 9 հաղթանակ, ինչը վատագույն արդյունքն է 1998/99 մրցաշրջանից հետո:
  • «Զինագործները» ընթացիկ մրցաշրջանում խփած գնդակներով զիջում է միայն մանչեսթերյան երկու ակումբներին:
  • Խաղի գլխավոր մրցավար Մայք Դինը այս թիմերի հակամարտությունը դատել է երկու անգամ: Երկուսն էլ ավարտվել են խաղաղ ելքով՝ 0:0, 1:1:
  • Այս մրցաշրջաում «Սիթին» Լոնդնում պարտություն չի կրել:
  • «Սիթին» այս մրցաշրջանում չի պարտվել, եթե առաջինն է հասել հաջողության:
  • Կարլոս Տևեսը ոչ մի գոլ չի ուղարկել «Արսենալի» դարպասը, չնայած որ արդեն 10 խաղի է մասնակցել:

Խաղը տեղի կունենա վաղը, Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեր կանխատեսումը 2:2:

Հետաքրքիր փաստեր