Այսօր կայացան Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրից հետաձգված հանդիպումները։ «Արսենալը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Լեսթեր Սիթիին»։
Խաղն անցավ «զինագործների» նկատելի առավելությամբ, որոնք մեծ դժվարությամբ կարողացան հաղթանակ տանել այս խաղում։ «Արսենալի» համար հաղթական ստացվեց խաղավարտից 4 րոպե առաջ Ռոբերտ Հութի ինքնագոլը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը»՝ վաստակած 60 միավորով կշարունակի մնալ 6-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Հութ՝ 86ր (ինքն․)։