• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 1-3 «Աստոն Վիլլա» (տեսանյութ)

Արսենալ - Աստոն ՎիլլաՊրեմիեր Լիգայի 2013/14 մրցաշրջանի առաջին տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Աստոն Վիլլային»:

«Զինագործներն» արդեն 6-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, սակայն դա նրանց չօգնեց ոչ միայն հաղթանակ տոնել, այլ նաև խուսափել պարտությունից:

23-րդ րոպեին «վիլլացիների» առաջատար Կրիստիան Բենտեկեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 62-րդ րոպեին 11-մետրանոցից առաջ մղեց հյուրերին՝ 1:2: «Արսենալին» էլ ավելի բարդ վիճակում դրեց Լորան Կոսելնին՝ ստանալով երկրորդ դեղին քարտը:

Թվային առավելություն ունեցող հյուրերը կարողացան նաև երրորդ գնդակն ուղարկել Վոյցեխ Շեսնիի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Անտոնիո Լունան:

Գոլեր․ Ժիրու՝ 6ր, Բենտեկե՝ 23ր, 62ր (11մ), Լունա՝ 85ր

Հեռացում․ Կոսելնի՝ 67ր

Հետաքրքիր փաստեր