Պրմիեր Լիգայի 19-րդ տուրի վերջին խաղում կայացավ լոնդոնյան դերբի։ «Արսենալը» հյուրընկալել էր «Կրիստալ Փելեսին»։
Դաշտի տերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Սեմ Էլլարդայսի նոր թիմի դարպասը։ Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Օլիվյե Ժիրուն, իսկ երկրորդ գոլն իր անվան դիմաց գրանցեց Ալեքս Իվոբին։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի սաները՝ վաստակած 40 միավորով բարձրացան 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ժիրու՝ 17ր, Իվոբի՝ 56ր։