Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր 6-րդ հորիզոնականը զբաղեցնող «Արսենալին»։
Առաջին խաղակեսն անարդյունավետ ստացվեց, իսկ երկրորդը՝ գերլարված և գոլառատ։ Հանդիպման հաշիվը 63-րդ րոպեին բացեց Ջեք Ուիլշերը։ 4 րոպե հետո հյուրերը 11 մետրանոց վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Էդեն Ազարը։ Խաղավարտից 6 րոպե առաջ իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն առաջ մղեց «կապույտներին», սկայն ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին «զինագործների» պաշտպան Հեկտոր Բելերինը հավասարեցրեց հաշիվը։
Այս հանդիպումից հետո թիմերը կպահպանեն իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում։
Գոլեր․ Ուիլշեր՝ 63ր, Ազար՝ 67ր (11ր), Ալոնսո՝ 84ր, Բելերին՝ 90+2ր։