Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։
«Զինագործները» 3-1 հաշվով հաղթանակ տարան «աղվեսների» նկատմամբ։ Հեկտոր Բելերինի ինքնագոլից հետո հաշիվը հավասարեցրեց Մեսութ Օզիլը։ Դուբլի հեղինակ դարձավ Պիեր Էմերիկ Օբամեյանգը։
Այս հաղթանակից հետո Ունայ Էմերիի թիմը՝ վաստակած 21 միավորով վերադարձավ լավագույն քառյակ։
Գոլեր․ Բելերին՝ 31ր (ինքն․), Օզիլ՝ 45ր, Օբամեյանգ՝ 63ր, 66ր։