Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում Արսեն Վենգերի սաները հյուրընկալեցին «Նորվիչ Սիթիին»:
Առաջին հորիզոնականում գտնվող «զինագործները» հաղթանակ տարան նաև այս խաղում: Լոնդոնցիներից դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, մեկական գոլի հեղինակ էլ դարձան Աարոն Ռեմսին և Ջեկ Ուիլշերը:
«Նորվիչի» միակ գոլը հանդիպման 70-րդ րոպեին խփեց Ջոնաթան Հոուսոնը:
Այս հաղթնակաից հետո «Արսենալը» միանձնյա գլխավորեց աղյուսակը:
Գոլեր․ Ուիլշեր՝ 18ր, Օզիլ՝ 58ր․ 88ր, Հոուսոն՝ 70ր, Ռեմսի՝ 83ր: