• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը Կարրիկին համարում է «Տարվա խաղացող»

Մայքլ Կարրիկ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ նա «Տարվա խաղացող» կոչումը կհանձներ ոչ թե Ռոբին վան Պերսիին, այլ Մայքլ Կարրիկին:

Ինչպես հայտնի է, Կարրիկն առաջադրվել է «Տարվա խաղացող» կոչմանն՝ ըստ PFA վարկածի: Շատերի համար սա անակնկալ էր, որովհետև Մայքլի արդյունավետությունն այնքան էլ նկատելի չէ՝ ի տարբերություն իր թիմակից վան Պերսիի, ով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է 24 գնդակ:

Վենգերի կարծիքով հենց Կարրիկը կարող է ճանաչվել ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

-Ես այդ կոչումը կտայի Կարրիկին: Նա ի վիճակի է խաղալու «Բարսելոնայում» և համապատասխանում է նրանց խաղին:

Նա լավ տեսնում է խաղադաշտը, խելացի խաղացող է: Մայքլը կարողացավ այս ամենին հասնել իր կարիերայի ընթացքում,- հայտնել է Վենգերը: The Sun