«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ մտահոգված է իր ֆուտբոլիստների հոգեբանական վիճակով:
Ոչ շատ վաղ «Արսենալը» Անգլիայի գավաթում զիջեց «Բլեքբեռնին», իսկ Չեմպիոնների Լիգայում՝ «Բավարիային»: «Զինագործները» անցած շաբաթ հյուսիսլոնդոնյան դերբիում պարտություն կրեցին «Տոտտենհեմից», ինչից հետո Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակից հետ մնացին 5 միավորով:
Վենգերը այնուամենայնիվ հավատում է իր թիմի պոտենցիալին, սակայն հոգեբանական վիճակի մասին ֆրանսիացի մարզիչը մտահոգություն ունի:
-Երբեք չես իմանա, թե ֆուտբոլիստները ինչպես կընդունեն անհաջողությունը և ինչպիսին կլինի նրանց պատասխանը: Հենց դա է ինձ ամենից շատ անհանգստացնում:
«Բավարիայի» հետ խաղում ես հավատում եմ մեր հաղթանակին, սակայն ինձ անհանգստացնում է վերջին անհաջողություններն, որոնք կարող են ազդել ֆուտբոլիստների վրա,- ասել է Վենգերը: Goal