«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր աջակցությունն է հայտնել «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդին:
Ինչպես խոսվում է, միայն քառյակում տեղ զբաղեցնելու դեպքում Շերվուդը կխուսափի զբաղեցրած պաշտոնից հեռացվելուց: Լավագույն քառյակում հայտնվելու շանսերը մեծապես կախված են կիրակի օրը կայանալիք «Արսենալի» դեմ խաղից:
Այն ժամանակահատվածում, որ Վենգերը մարզում է «զինագործներին», նրանց սկզբունքային մրցակից «Տոտտենհեմը» հասցրել է 10 մարզիչ փոխել, սակայն ֆրանսիացի մասնագետը կոչ է անում հնարավորություն տալ իր երիտասարդ գործընկերոջը, ով մի անգամ խոստովանել է, որ երկրպագում է «Արսենալին»:
-Ահա թե ինչի համար եմ համակրում նրան,- կատակել է Վենգերը:
-Ես չեմ ճանաչում նրան որպես մարզիչ: Ես գիտեի նրան որպես ֆուտբոլիստ: Նա շատ պատասխանատու երիտսարդ էր: Ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ նա նոր բան է սովորում և փորձում է դրսևորել իրեն: Պարզապես ցավալի է, որ Անգլիայում երիտասարդ մարզիչները հնարավորություն չեն ստանում,- ասել է Վենգերը: Daily Mirror