• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր․ «Գործը դեռ ավարտված չէ»

Արսեն ՎենգերՉեմպիոնների Լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ չեն պատրաստվում միավորներ կորցնել «Նապոլիի» դեմ խաղում:

Հաղթանակը հնարավոր եղավ Ջեկ Ուիլշերի դուբլի շնորհիվ: Այս պահին «զինագործները»՝ վաստակած 12 միավորով խմբի առաջատարներն են: Լոնդոնցիները գործնականում ապահովել են իրենց տեղը հաջորդ փուլում, եթե «Նապոլիին» չպարտվեն 3 և ավելի գոլերի տարբերությամբ:

Սակայն Վենգերը ցանկանում է, որ իր թիմը չբավարարվի ձեռք բերածով և հաղթի նաև «Նապոլիին»:

-Մենք այժմ լավ դիրքում ենք, սակայն պետք է «Նապոլիին» ցույց տանք հաղթելու մեր վճռականությունը: Մենք պետք է բարձր տրամադրությամբ անցնենք հաջորդ փուլ:

Մարսելի դեմ խաղում կարևորն այն էր, որ մենք վստահ էինք և գոլ բաց չթողեցինք: Սակայն մենք պետք է նաև հիշենք, որ գործը դեռ ավարտված չէ,- ասել է Վենգերը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր