«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իր թիմի ոչ բոլոր ֆուտբոլիստներն ուրախ կլինեն մրցակցության մեծացումից:
Մաթյո Ֆլամինիի և Մեսութ Օզիլի գալուց, ինչպես նաև Սերժ Գնաբրիի նկատելի առաջընթացից հետ, բավական մեծացավ մրցակությունը «Արսենալի» կիսապաշտպանությունում: վենգերը հայտնել է, որ իր սաներից ոչ բոլորին է ուրախացնում այս փաստը:
-Եթե անկեղծ, ապա ես գիտեմ, որ ոչ բոլորը կարող են երջանիկ լինել: Ես հաճախ եմ ընդունում ոչ ստանդարտ որոշումներ՝ դա իմ աշխատանքի մի մասն է կազմում:
Կարևոր չէ, որ քո 25 ֆուտբոլիստներից երջանիկ են միայն 11-ը, ովքեր մեկնարկային կազմում են: Պետք է համակերպվել այդ ամենի հետ: Մեծ ակումբները պահեստայինների նստարանին շատ ֆուտբոլիստներ են ունենում:
Մի կողմից մարդիկ ցանկանում են, որ դու լավ ֆուտբոլիստներ ունենաս, իսկ մեկ այլ կողմից չեն ցանկանում, որ որոշ ֆուտբոլիստներ հայտնվեն պահեստայիններին,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: