«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ մարտ ամսին կորոշվի ընթացիկ մրցաշրջանում իր թիմի ճակատագիրը:
-Մարտին մենք Պրեմիեր Լիգայում կխաղանք «Տոտտենհեմի» և «Սիթիի», Չեմպիոնների Լիգայում՝ «Բավարիայի», իսկ Անգլիայի գավաթում՝ «Էվերթոնի» դեմ:
Մենք լավ հնարավորություն ունենք մեր ուժը ցույց տալու համար: Կարծում եմ, որ մարտի վերջին մենք շատ հարցերի պատասխան կստանանք: Մեր նպատակն է հաղթել յուրաքանչյուր հաջորդ խաղում,- ասել է Վենգերը: Sky Sports