«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ աջ պաշտպաան Բակարի Սանյայի նոր պայմանագրի հարցում բանակցություններում առաջընթաց չկա:
Երեկ միանգամից մի քանի անգլիական թերթեր գրեցին, որ կողմերը սկզբունքային հարցերում համաձայնության են եկել և մինչև մրցաշրջանի ավարտը Սանյան նոր պայմանագիր կստորագրի:
-Այս պահին առաջընթաց չկա: Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում, նա տեղյակ է մեր պայմանների մասին. ահա հենց այստեղ էլ կանգ ենք առել: Այժմ խոսքն իրենն է: Նա պետք է պատասխանի,- «Արսենալի» պաշտոնական կայքին հայտնել է Արսեն Վենգերը: