Ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիան Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին արգելել է խաղադրույք կատարել ֆուտբոլային ցանկացած իրադարձության վրա:
ԱՖԱ-ն այդ որոշումը կայացրել է չորքեշաբթի օրը կայացած ամենամյա հավաքի ժամանակ: Եթե մինչ այդ ֆուտբոլիստներին արգելվում էր խաղադրույք կատարել իրենց մասնակցությամբ խաղերի կամ այն այն խաղերի վրա, որնք նույն իրենց առաջնությունում են, ապա այժմ արգելքն ավելի գլոբալ է:
Հաջորդ մրցաշրջանից Անգլիայի բոլոր պրոֆեսիոնալ ակումբների ֆուտբոլիստներին արգելվում է խաղադրույք կատարել որևէ ֆուտբոլային իրադարձության վրա, որն անգամ ընթանում է աշխարհի մյուս ծայրում: Արգելվում է նաև խաղադրույք կատարել տրանսֆերների, մարզիչների, թիմերի կազմերի և այլ իրադարձությունների վրա, որոնք կապ ունեն ֆուտբոլի հետ: