• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բալոտելլիի ճակատագիրը կորոշվի այս շաբաթ

Մարիո ԲալոտելլիԱյս շաբաթ արդեն պարզ կդառնա «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի ապագան: Երկուշաբթի օրը «Սիթիի» ղեկավարությունը հանդիպելու է «Միլանի» իրենց գործընկերների հետ, որպեսզի քննարկեն Բալոտելլիի տրանսֆերի պայմանները:

Հանգստյան օրերին «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հայտնեց, որ «քաղաքայինները» 37 մլն եվրո (31 մլն ֆունտ) են պահանջում Մարիոյի համար:

Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը, բանակցությունների արդյունքում հնարավոր է «Սիթին» նվազեցնի պահանջվող գումարը մինչև 24 մլն ֆունտ: Սակայն եթե սա էլ ձեռնտու չլինի իտալական ակումբին, «Սիթին» պատրաստ է վարձավճարով հանձնել ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա իտալացին ընդամենը 7 անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում և խփել է ընդամենը 1 գնդակ: Բալոտելլին հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում: Մեկ հրաժարվում է վճարել ակումբի կողմից ներկայացված տուգանքները, մեկ ընդհարվում գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ: