«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով, չնայած այն սկանդալին, որում հայտնվեց ուրուգվայցի ֆուտբոլիստը:
Աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելուց հետո Սուարեսին սպառնում է ՖԻՖԱ-ի կողմից լուրջ պատիժներ: Սուարեսի ներկայացուցիչն արդեն հայտնել է, որ Լուիզի հանդեպ արդեն դատական գործ կա, և այս պարագայում Իսպանիա տեղափոխվելը կարող է Սուարեսի համար փրկություն դառնալ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, այդ սկանդալի պատճառով Մադրիդի «Ռեալը» դադարել է հետաքրքրվել Լուիզի ծառայություններով, սակայն փոխարենը «Բարսելոնան» է ցանկանում ձեռք բերել Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուին: Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է 27-ամյա ուրուգվայցու համար վճարել 80 մլն ֆունտ: