• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեյլը և վան Պերսին Եվրոպայի լավագույն խաղացողի կոչմանն են հավակնում

Ռոբին վան Պերսի«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հայտնվել են ՈՒԵՖԱ-ի 2012/2013 մրցաշրջանի Եվրոպայի  լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների 10-յակում:

Գարեթի և Ռոբինի հետ պատվավոր մրցանակի համար պայքարելու են Չեմպիոնների Լիգան հաղթած «Բավարիայի» 4 ֆուտբոլիստներ` Բաստիան Շվայնշտայգերը, Թոմաս Մյուլերը, Ֆրանկ Ռիբերին և Արյեն Ռոբենը:

Մյուս հավակնորդներն են Ռոբերտ Լևանդովսկին «Բորուսիայից», Զլատան Իբրահիմովիչը «ՊՍԺ»-ից, Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ Մադրիդից» և Լիոնել Մեսին «Բարսելոնայից»:

Գարեթ ԲեյլՆշենք, որ այս մրցանակն ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի նախաձեռնությունն է: Օգոստոսի 29-ին Մոնակոյում այն կշնորհվի երրորդ անգամ: Այս իրադարձությունը համընկել է Չեմպիոնների Լիգայի խբային փուլի վիճակահանության հետ:

Օգոստոսի 6-ին 10 թեկնածուների ներկայիս ցուցակը կկրճատվի մինչև երեքը: Իսկ հաղթողը կորոշվի օգոստոսի 29-ին` Մոնակոյում հրավիրված լրագրողների քվեարկության արդյունքում:

Թեմատիկ նորություններ