• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենիտեսը գոհ է «Չելսիի» խաղից

Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը գոհ է իր թիմի ցուցադրած խաղից և «Ուիգանի» հանդեպ տարած 4:1 հաշվով հաղթանակից:

Վերջին օրերին մամուլում ակտիվորեն խոսվում էր, որ Բենիտեսը արդեն այս շաբաթ կարող էր հեռացվել, եթե «կապույտները» չկարողանային հաղթել «Ուիգանին»:

Սակայն Բենիտեսի թիմը կատարեց երեկվա առաջադրանքը, այն էլ առանց դժվարության: «Ազնվականները» ջախջախեցին «Ուիգանին»: Մարզիչը գոհ է վերջին երեք խաղերում իր առաջին հաղթանակից:

-Տղաները շատ լավ խաղացին: Ինքներդ էլ նկատեցիք, թե ինչպես էին նրանք պայքարում: Մենք խաղացինք երեք պաշտպանով, ինչը Ռամիրեսին ազատ տեղաշարժվելու հանարավորություն տվեց: Հաճելի է տեսնել, որ ֆուտբոլիստները ամբողջությամբ իրագործում են խաղային պլանը:

Ես ընդհանրապես չեմ սիրում թերթեր կարդալ: Կարծում եմ, որ այդ լուրերը (Բենիտեսի հնարավոր հեռացման) ուղղակի շահարկումներ են: Լրագրողները ոչ մի իրական փաստեր չունեն,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Բենիտեսը:

Հետաքրքիր փաստեր