«Արսենալի» նախկին հարձակվող Դենիս Բերգկամպի գոլը «Նյուքասլի» դարպասին ճանաչվել է Պրեմիեր Լիգայի 25 տարվա պատմության մեջ լավագույն գոլ։
2012 թվականի մարտին հոլանդացի հարձակվողը գրավեց «Նյուքասլի» դարպասը և «զինագործներին» օգնեց հաղթանակ տանել 2-0 հաշվով։ BBC կայքում անցկացված քվեարկության արդյունքում այդ գոլը ստացել է ձայների 31%֊ը՝ առաջ անցնելով Տոնի Յեբոայի («Ուիմբլդոնի» դարպասը) և Ուեյն Ռունիի («Ման Սիթիի» դարպասը) գոլերից։
Հնգյակում են հայտնվել նաև Ջեք Ուիլշերի («Նորվիչի» դարպասին) և Թիերի Անրիի («Տոտտենհեմի» դարպասին) գոլերը։
Dennis Bergkamp's wonder goal against Newcastle in 2002, which is voted as favourite from 25 years of the #PremierLeague#Bergkamp #Arsenal pic.twitter.com/HE0MFzspo9
— Bʟᴀᴄᴋᴍᴏᴏɴ (@FeikoDijkstra) 14 August 2017