Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։
«Կարմիր սատանաներն» հավասար պայքարում դժվարին հաղթանակ տարան դաշտի տերերի նկատմամբ։ Հանդիպման միակ և «Յունայթեդի» համար հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց Անտոնի Մարսյալը։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 53 միավորով կշարունակի մնալ 2-րդ հորիզոնականում։
Գոլ․ Մարսյալ՝ 54ր։