«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովել է թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյին: Շաբաթ օրը «Ուիգանի» հետ խաղում նա կարևոր գործող անձանցից էր:
Ֆուտբոլիստը ձմռանը 8.5 մլն ֆունտով «Էնֆիլդ» տեղափոխվեց «Ինտերից»: Երկու շաբաթ առաջ էլ «Սուոնսիի» հետ խաղի ժամանակ նա իր առաջին գնդակը խփեց: Իսկ «Ուիգանի» հետ խաղում նա երկու գոլային փոխանցում կատարեց:
-Նա հարմարվել է և շատ լավ է ընդգրկվել խաղի մեջ: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է և տիրապետում է հիանալի տեխնիկայի:
Ֆիլիպեն լավ է հասկանում մեր տակտիկան: «Ուիգանի» հետ խաղում նա բառացիորեն երկու գոլ ստեղծեց իր փոխանցումներով և ընդհանրապես նա տպավորիչ խաղ անցկացրեց:
Իհարկե, Կոուտինյոյին դեռ չի բավականացնում ֆիզիկական մարզավիճակը: Այժմ նա խաղում է ընդամենը 65-70 րոպե, սակայն օրեցօր ավելի ուժեղ է դառնում: Նա ապացուցում է, որ մենք լավ ձեռքբերում ենք ունեցել,- հայտնել է Ռոջերսը: The Sport Review