«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը բացել է տրանսֆերային պատուհանի վերաբերյալ իր պլանները` հայտնելով, որ հետաքրքրված է հարձակվողական ոճի մի քանի խաղացողների ձեռքբերումով:
«Էնֆիլդում» բավական հաջող անցկացրած առաջին մրցաշրջանից հետո, Ռոջերսը մտածում է ավելի բարդ առաջադրանքներ հաղթահարելու մասին. այն է հայտնվել քառյակում և, հետևաբար, վերադառնալ Չեմպիոնների Լիգա:
Ակնհայտ է, որ «կարմիրներին» լուրջ համալրումներ են պետք, և, չնայած այս մրցաշրջանում 71 խփված գոլերին, Բրենդանը պատրաստվում է ուժեղացնել հարձակումը:
-Մեզ պետք է կենտրոնական կիսապաշտպան, և ես ցանկանում եմ թիմի համար ևս 20 գոլ ավելացնել, այդ իսկ պատճառով ես փնտրում եմ հարձակվող և հարձակողական ոճի կիսապաշտպան:
Մեզ անհրաժեշտ է դա անել, հատկապես այն դեպքում, երբ մենք պատրաստվում ենք մեր երիտասարդ խաղացողներին վարձավճարով այլ ակումբներ ուղարկել, որպեսզի անհրաժեշտ փորձ ձեռք բերեն,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: