• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը ցանկանում է թիմում ներգրավել տեղացի ֆուտբոլիստների

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է թիմում ներգրավել տեղացի երիտասարդ խաղացողների:

-Շատ կարևոր է ակումբում ունենալ երիտասարդ խաղացողների, ովքեր ծնվել և մեծացել են Լիվերպուլում: Նայեք ակումբի պատմությանը` Կարրագեր, Ջերարդ, Մակմանաման, Ֆաուլեր, Օուեն:

Վերջին 6-7 տարիների անգլիացի երկու լավագույն ֆուտբոլիստները Ջերարդն ու Ռունին են: Եվ նրանք երկուսն էլ տեղացի են: Պարզապես մեկը քաղաքի այս ծայրից է, մյուսը` այն: Այնպես որ չփորձեք ասել, որ Լիվերպուլում տաղանդավոր ֆուտբոլիստներ չկան:

Ըստ Ռոջերսի` հիանալի է խաղալ եվրոպացի ֆուտբոլիստների հետ, սակայն նա խորհուրդ է տալիս նկատել հենց տեղացի խաղացողներին:

 
-Լիվերպուլում կան ֆուտբոլիստներ, որոնք իսկապես նվիրվում են խաղին և հիանալի խաղ են ցուցադրում: Մեր աշխատանքի կարևորագույն մասն է սա ըստ իս,-ասել է Ռոջերսը:

Հետաքրքիր փաստեր