
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը կոճի վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի խաղում «Բրայթոնի» դեմ։
Կիրակի օրը Ուեմբլիում կայացած խաղում Ֆերնանդեսը փոխարինվեց լրացուցիչ ժամանակում:
Բրունոն հիասթափված տեսք ուներ իր փոխարինումից և հանդիպման վերջում պահեստայինների նստարանից ակտիվորեն հրահանգներ էր տալիս թիմակիցներին։
«Յունայթեդը» չի մեկնաբանել իր երկրորդ ավագի վիճակը, սակայն Ֆերնանդեսի կնոջ ինստագրամից հետևում է, որ Բրունոն շարժվում է հենակներով և աջ ոտքին հատուկ պաշտպանիչ խաղակոշիկով։
28 ամյա Ֆերնանդեսին կորցնելը մեծ հարված կլինի «Յունայթեդի» համար, քանի որ ակումբը դեռ պայքարում է Պրեմիեր լիգայի թոփ-4-ում տեղը ամրապնդելու համար և պատրաստվում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակչին:
Բացի այդ, «Յունայթեդի» հիվանդանոցում են նաև Լիսանդրո Մարտինեսը, Ռաֆայել Վարանը և Դոնի Վան դե Բեկը։ Սկոտ Մակտոմինեյի և Ալեխանդրո Գարնաչոյի վերադարձը մոտ է: